News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չափահաս բրիտանացիները երազում են աշխատել որպես մինյոններ եւ Հոգվարթսի հրաշագործության դպրոցի պրոֆեսորներ։ Այս մասին  հայտնում է Metro-ն՝ վկայակոչելով անցկացրած նոր հարցման տվյալները։

Հետազոտության նպատակն է եղել Մեծ Բրիտանիայի բնակիչների շրջանում պարզել գոյություն չունեցող ամենահայտնի մասնագիտությունները։ Հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած ավելի քան 2 հազար բրիտանացի։Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել են մինյոնները, երկրորդ տեղում է Հոգվարթսի պրոֆեսորը։ Իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է սուպերհերոսը։ 4-րդ տեղում է դինոզավր վարժեցնողը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է ժամանակի միջով ճանապարհորդողը, փոխանցում է Gazeta-ն։
Վարկանիշում հայտնվել են նաեւ հունական աստված, ատամների փերի, կնքամայր փերի եւ ասպետ ջեդայ տարբերակները։ Տասնյակը եզրափակում է վամպիրներ կործանողը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ