News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հուլիսի 28-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ հունիսի 11-ից մեկնարկած «Բանկինգն անհավանական իրավիճակներում» մրցույթի մրցանակաբաշխությունը: Երեք փուլով կայացած քվեարկության արդյունքում առաջին և երկրորդ տեղը գրաված մասնակիցները` Արթուր  Հարությունյանը և Գոռ Նազարյանը ստացան GoPro Hero 4 Silver խցիկ: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 43 մասնակից՝ 63 աշխատանքով:

Նշենք, որ այսօր Ամերիաբանկը  հեռակառավարման համակարգերի բոլոր հնարավոր ուղիներով ծառայություններ մատուցող եզակի բանկերից է Հայաստանում: Այս մրցույթը նպատակ ուներ հանրությանը  ներկայացնելու բանկի հեռակառավարման համակարգերի բոլոր ուղղությունները:

Հիշեցնենք, որ  մրցույթի շրջանակներում Ամերիաբանկի Facebook-յան էջի միջոցով անհրաժեշտ էր ներկայացնել  հեռակառավարման համակարգերով անհավանական իրավիճակներում բանկային գործարքներ իրականացնելու լուսանկարներ, որտեղ պետք է առկա լիներ բանկինգի իրականացման համար օգտագործվող որևէ սարք՝ բջջային կամ ֆիքսված հեռախոս, պլանշետ, շարժական կամ ֆիքսված համակարգիչ:

Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր լուսանկարներն անցել են առաջնային ֆիլտրացիա, և վերջնական արդյունքում ընտրվել է 20 լուսանկար: Ընդ որում, լուսանկարներից 10-ն ընտրվել է Facebook-ում առավելագույն LIKE հավաքած մասնակիցներից (ՀՀ տարածքից ինտերնետին միացած օգտատերերի շրջանում), իսկ մնացած 10-ն ընտրվել է Բանկի բոլոր աշխատակիցների քվեարկության արդյունքով:  Հաղթողներն ընտրվել են Բանկի ղեկավարներից և աշխատակիցներից բաղկացած համապատասխան ստեղծագործական խմբի քվեարկության արդյունքներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ