Հուլիսի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Արճիս գյուղի «Ձորի անց» կոչվող վայրում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: