Հուլիսի 27-ին, ժամը 19.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ֆուչիկի եւ Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 34 եւ 59-ամյա 2 քաղաքացուհու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: