News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությամբ հանդես էր եկել Ինժեներական ակումբի (Clube de Engenharia) նախագահ Ֆրենսիս Պողոսյանը՝ Հայոց ցեղասպանություն վերապրած Հակոբ Պողոսյանի որդին, որն այդ քաղաքի հայկական համայնքի ակտիվ անդամ է։ Այս մասին ասել է Բրազիլիայի հայ դատի հանձնախմբի քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների բաժնի տնօրեն Ջեյմս Օննիկ Թամջյանը։

Ինչպես փոխանցում է Agenciа Prensa Armenia-ն, Clube de Engenharia-ն 1880թ. հիմնադրված կազմակերպություն է եւ ակտիվորեն մասնակցում է ազգային զարգացման քննարկումներին։ Մայիսի 22-ին Ֆրենսիս Պողոսյանը պաշտոնական  նամակ էր գրել Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Լուիս Վիեյրա Լակերին՝ կոչ անելով Բրազիլիային պաշտոնապես ճանաչել հայոց ջարդերը որպես ցեղասպանություն։ Արդյունքում Բրազիլիայի փոխարտգործնախարար Խորխե Պիկիանին հունվարին ներկայացրել էր օրինագիծը, որն հավանություն էր ստացել անցյալ շաբաթ։

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյի նահանգը հուլիսի 24-ին ճանաչել էր Հայոց

Ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը սահմանել էր որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Մի քանի ամիս առաջ Ցեղասպանության ճանաչման բանաձեւ էր ընդունել նաեւ Բրազիլիայի Սենատը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ