News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հուլիսի 20-ին, ժամը 15-ին, ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Իրանի մի քաղաքացի եւ հայտնել, որ ժամեր առաջ գողացել են իր եւ եւս երկու իրանցիների ճամփորդական պայուսակները, որտեղ եղել է հագուստ, 800 դոլար եւ փաստաթղթեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքը տեղի էր ունեցել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի տարածքում գործող գազալցակայանում: Ըստ նախնական վարկածի, կասկածյալը տաքսու վարորդն էր, որը իրանցիներին հարավային սահման հասցնելու փոխարեն նրանց զրկել են ճանապարհը շարունակելու բոլոր հնարավորություններից:

Ոստիկանները տաքսու վարորդին՝ 30-ամյա Հրաչ Գ.-ին, հայտնաբերել ու բերման են ենթարկել: Նրա մեքենայից հայտնաբերվել է տուժողներին պատկանող իրերը, բացի փողից:

Նախապես Հրաչ Գ.-ն իրանցիների հետ պայմանավորվել է 100 դոլարի դիմաց հասցնել Իրանի սահման, սակայն ճանապարհին որոշել է անցնել «պլան B»-ին: Գազ լիցքավորելու պատրվակով նա կանգ էր առել գազալցակայաններից մեկում եւ խնդրել ուղեւորներին սպասել սպասասրահում: Հետո շրջվել էր ու սրընթաց շարժվել Երեւանի ուղղությամբ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ