News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՔԾ-ն հետաձգել է հունիսի 23–ին Բաղրամյան պողոտայում կատարված ոստիկանական բռնությունների վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված միջնորդությունների լուծումը։ Այս մասին տեղեկանում ենք գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրությունից, որում, մասնավորապես, ասվում է.

«2015թ. հուլիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցների հրապարակած հաղորդումների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ, 164-րդ հոդվածի 2-րդ և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում 2015թ. հուլիսի 15-ին կազմակերպության կողմից միջնորդություններ են ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, որով միջնորդել ենք 2015թ. հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանության աշխատակիցներին հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավվել որպես մեղադրյալ: Միջնորդությամբ ներկայացվել են ոստիկանության այն աշխատակիցների անուն ազգանունները, ովքեր բռնություններ են կիրառել ցուցարարների նկատմամբ և ում անուն ազգանունը հնարավոր է եղել պարզել, ինչպես նաև կից ուղարկվել էր քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների լուսանկարներ, նրանց ինքնությունը պարզելու և մեղադրանք առաջադրելու համար:

Մեկ այլ միջնոդրությամբ միջնորդել ենք ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի և ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին մեղադրանք առաջադրել և մեղադրանքը լրացնել վերջիններիս կողմից լրագրողների կողմից բռնության կադրեր ֆիքսած տեսախցիկները և հիշողության քարտերը ոչնչացնելով ոստիկանության կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու հիմքով, քանի որ Լ. Երանոսյանը և Հ. Պողոսյանը իրենց գործողություններով թույլ են տվել հանրորեն վտանգավոր արարք, լրագրողների կողմից նկարահանված տեսանյութերը ոչնչացնելու հրահանգ տալը նպատակ է ունեցել թաքցնել ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված հանցագործությունները և նման վարքագծի շարժառիթը եղել է կոծկել իրենց և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կատարված հանցագործությունները: Վարույթն իրականացնող մարմինը քննության առնելով ներկայացված միջնորդությունները՝ 21.07.2015թ. կայացրել է միջնորդությունների լուծումը հետաձգելու մասին որոշում՝ մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքերի պարզումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ