News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Զիմբաբվեի Հվանգե ազգային արգելոցը զրկվել է իր գլխավոր աստղից: Ամերիկացի ատամնաբույժը կաշառքի դիմաց անօրինական որսորդության սեանս է կազմակերպել, որի ժամանակ սպանել ու գլխատել է Սեսիլ առյուծին:

Զիմբաբվեի իշխանությունները պնդում են, որ ամերիկացի զբոսաշրջիկ Ուոլթեր Փալմերը տեղի զբոսավարներին վճարել է 55 հազար դոլար, որպեսզի իրեն թույլ տան որսի դուրս գալ: 13-ամյա առյուծի կլխատված ու մաշկազերծ արված մարմինը հայտնաբերվել է Հվանգե ազգային արգելոցի սահմաններից դուրս:

Ուոլթեր Փալմերը Մինեսոթա նահանգի Մինեապոլիս քաղաքի բնակիչ է, մասնագիտությամբ ատամնաբույժ: Նրա պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն Փալմերն ամուսնացած է, ունի երկու երեխա: Ենթադրաբար, Փալմերն ու իր հանցակից զբոսավարները խայծի օգնությամբ դուրս են բերել Սեսիլին պաշտպանված տարածքից, որից հետո զբոսաշրջիկն աղեղնազենքից կրակել է առյուծի գլխին: Սեսիլը միանգամից չի սատկել: Նրա վզին ամրացված GPS-ցուցիչի տվյալների համաձայն, կենդանին 40 րոպե փորձել է փախչել հետապնդողներից, սակայն ի վերջո գնդակահարվել է հրացանի կրակոցից, հաղորդում է Nat-geo-ն:

Զիմբաբվեի վայրի բնության պաշտպանության կազմակերպության ղեկավար Ջոնի Ռոդրիգեսի խոսքով, Փալմերին կարող է սպառնալ մինչեւ 10 տարվա ազատազրկում: Զբոսավարը նույնպես կալանավորվել է:

Սեսիլ առյուծը Հվանգեի ազգային արգելոցի գլխավոր աստղն էր: Տեղի բնակիչները նրան համարում էին ամենագեղեցիկ կենդանիներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ