News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը սերտորեն համագործակցում է եւ շարունակելու է համագործակցել Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանում գործող կառույցի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, մենկաբանելով ՍԴՀԿ կենտրոնական վարչության հայտարարությունը, որով նա խզում է իր հարաբերությունները ՀԱԿ-ի հետ:

«Ինչ վերաբերում է կուսակցության Սփյուռքում գործող կառույցներին, ապա ՀԱԿ-ը միշտ բաց է եղել նրանց հետ համագործակցության համար»,- նշել է Մուսինյանն ու ընդգծել, որ կուսակցության այսօրվա հայտարարությունն ու այնտեղ ՀԱԿ-ի հասցեին արված մեղադրանքները իր համար անհասկանալի են:

Նշենք, որ այսօր ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել, որով անհնարին է համարել ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, քանի որ այդ կազմակերպությունը նպաստում է կուսակցության պառակտմանը: Նշվել է նաեւ, որ ՍԴՀԿ-ն մտադիր չէ դառնալ որեւէ ուժի, այդ թվում նաեւ ՀԱԿ-ի կցորդը:

Այս հայտարարությանը հետեւել է ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի մեկնաբանությունը, որտեղ նա, մասնավորապես հայտարարել է, որ հնչակյանները մնում են Կոնգրեսի կազմում եւ սերտորեն համագործակցելու են այդ կառույցի հետ:

Նշենք, որ հնչակյանների շարքերում պառակտումից հետո առաջ է եկել երկու թեւ: Նրանցից մեկը ղեկավարում է Գեւորգ Պերկուպերկյանը, մյուսը` Լյուդմիլա Սարգսյանը: Այդ թեւերից իրավաբանորեն գրանցված է միայն Լյուդմիլա Սարգսյանի գլխավորած թեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի հայերից մենք ակտիվ մասնակցություն ենք ակնկալում Հայաստանի հասարակական կյանքում. Սուրեն Պետրոսյան
Ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հայության ակտիվ մասնակցությունը Հայաստանի հասարակական կյանքում...
Նման պայմաններում Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան
Տավուշում միաժամանակ երկու տագնապալի գործընթաց է ընթանում. նախ՝ տեղի է...
Բագրատ Սրբազանի՝ վարչապետ դառնալն աբսուրդ է, ոչ ոք չի պատրաստվում քննարկել դա կամ ընտրել նրան․ Ալեն Սիմոնյան
Դա աբսուրդ է, Բագրատ Սրբազանին որևէ մեկը չի պատրաստվում ընտրել ու դա…
ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. Թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է
Օրակարգում ընդգրկված 7 հարցեր քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ...
«Փաստ». Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին
Գրեթե օրումեջ կամ մի քանի օրը մեկ տվյալներ են հրապարակվում սպանությունների, ինքնասպանությունների...
«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին
Այսինքն՝ իշխանության ֆեյքերը չեն բավարարում՝ հանրային ատելությունը ոստիկանների նկատմամբ հակագրոհով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ