Պակիստանի Մուզաֆարգարհ քաղաքում, այսօր՝ հուլիսի 29-ին, ոստիկանները ոչնչացրել են «Լաշքար է-Ջվանգի» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Մալիք Իշակին: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Փրեսը»՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
«Մալիք Իշակը, ինչպես նաեւ 13 այլ գրոհայիններ, ներառյալ նրա երկու որդիները սպանվել են չորեքշաբթի վաղ առավոտյան»,-ասել է Փենջաբ նահանգի ղեկավարը:
Միաժամանակ, «Ռոյթերսը» հայտնում է, որ Իշակը սպանվել է բանտից փախուստի պահին:
Պակիստանի ոստիկանությունը Մալիք Իշակին կալանավորել էր 2013-ի փետրվարին: