News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը հուլիսի 28-ին պահանջել է հետաքննություն իրականացնել Փարիզի «Դիսնեյլենդի» նկատմամբ՝ կապված կասկածների հետ, որ զվարճանքների ֆրանսիական պարկը ավելի բարձր գին է սահմանում որոշակի երկրների քաղաքացիների համար: Այս մասին հաղորդում է Financial Times-ը:

Բրյուսելը պարտավորեցրել է Ֆրանսիայի իշխանություններին հետաքննություն իրականացնել՝ նշելով, որ որոշ դեպքերում նույն ծառայության համար Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի քաղաքացիներն ավելի շատ են վճարում, քան ֆրանսիացիները:

Ենթադրվում է, որ պրեմիում դասի նույն փաթեթի համար ֆրանսիացի հյուրերը վճարում են 1,346 եվրո, մինչդեռ բրիտանացի այցելուները ստիպված են եղել վճարել 1,870 եվրո, իսկ գերմանացիները՝ 2,447 եվրո, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

ԵՄ կանոնների համաձայն, անդամ երկրներին արգելվում է բարձրացնել գները սպառողների համար՝ հիմնվելով նրանց ազգային պատկանելիության կամ քաղաքացիության վրա:

ԵՄ նախնական գնահատականներով, բրիտանացի սպառողները ստիպված են 15 տոկոսով ավելի շատ վճարել մեկօրյա տոմսի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ