News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ եւ մարմնական վնասվածքներով հոսպիտալ տեղափոխված նորակոչիկ Մհեր Խլղաթյանի գործով 4-4.5 տարով ազատազրկված զինծառայողների փաստաբանների վերաքննիչ բողոք են ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված Արման Թադեւոսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

«Կոնկրետ մենք արդարացման պահանջ ենք ներկայացրել, քանի որ Արման Թադեւոսյանի մեղավորությունը դատաքննության ընթացքում չի ապացուցվել, մինչդեռ առաջին ատյանի դատարանը նրան 4 տարով ազատազրկել է»,- ասաց փաստաբանը:

Վերաքննիչ դատարանը դեռ հայցը վարույթ չի ընդունել:

Նշենք, որ հունիսի 25-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց դատավճիռը, որով զինծառայողներ Արման Թադեւոսյանը, Հրաչ Մնացականյանը եւ Իշխան Կիրակոսյանը դատապարտվեցին 4, իսկ Վահե Օհանյանը՝ 4.5 տարվա ազատազրկման: Մեղադրող կողմը գործով կալանավորված, զինծառայողներ Արման Թադեւոսյանի, Հրաչ Մնացականյանի եւ Իշխան Կիրակոսյանի համար պահանջել էր 5, իսկ կրտսեր սերժանտ Վահե Օհանյանի համար՝ 6 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 13-ին ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:

Գործի շրջանակներում բուժծառայության պետ, կապիտան Արման Թադեւոսյանին, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Մնացականյանին, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանին  եւ Իշխան Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Վահե Օհանյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՔՕ 358.1 հոդվածի 2-րդ մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ