ՌԴ Պրիմորիեի երկրամասի Սիբիրցեւո ավանում ոստիկանական շունը վճռորոշ դեր է խաղացել սպանության բացահայտման մեջ, փոխանցում է «Վոստոկ Մեդիա»-ն։
Տեղի բնակիչներից մեկը ոստիկանություն էր զանգահարել եւ հայտնել, որ հեռախոսով քրոջ հետ խոսելիս անծանոթ տղամարդու ձայն է լսել, որը սպառնում էր իր քրոջը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են դանակի հարվածներից մահացած կնոջ դին։
Հանցագործի որոնմանը միացել է նաեւ ծառայողական շունը, որը դուրս է եկել հետքի վրա եւ օգնել գտնել հանցագործին։
Ձերբակալված տղամարդը խոստովանել է, որ կինն իրեն գումար էր պարտք, եւ ինքը որոշել էր թալանել նրան։