News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահի անձնական անվտանգության ծառայության նախկին աշխատակիցը Սիրիայում արմատական խմբավորում է գլխավորել։ Ինչպես գրում է haqqin.az-ը, վկայակոչելով «Նովայա գազետա»-ին, այս մասին հայտարարել է չեչեն Ջաբրայիլ Ցոլցաեւը, որը կռվել է այսպես կոչված «Սասիտլինի ջոկատի» հետ։

Ջաբրայիլը տուն վերադարձած սասիտլինցիների (Դաղստանի Սասիթլի գյուղի բնակիչներ) դեմ հարուցված քրեական գործի ֆիգուրանտ է։ Նա պատմում է, որ ինքը որոշել էր Դաղստանից վերադառնալ Բաքու, իսկ այնտեղից էլ՝ անցնել Սիրիա։ Նա սոցցացների միջոցով սկսել էր շփվել սիրիացի գրոհայինների շարքերում կռվող իր ընկերների հետ եւ հուլիսի 15-ին մեկնել Բաքու, որտեղից էլ՝ Թուրքիա։ Ընկերները նրա հետեւից մարդ էին ուղարկել, որոնք Ցոլցաեւին տարել էին մինչեւ Սիրիայի սահմանը։ «Ուղեկցորդիս հետ մենք մեկ ժամ հետո հասանք Աթմա քաղաք, որտեղ տեղակայված էր «Ջեյշ ալ Մուհաջիրին վա ալ Անսար» խմբավորման շտաբը»,- պատմում է գրոհայինը։ Նրա խոսքով՝ ինքը հայտնվել է ռազմական ճամբարում, որը ղեկավարում էր Ադրբեջանի նախագահի անձնական անվտանգության ծառայության աշխատակիցը։ «Հաջորդ օրն ինձ տարան ռազմական պատրաստության ճամբար, որը գտնվում էր Շեյխ Սուլեյման բնակավայրում։ Հիմնական շեժտը մենք դնում էինք ֆիզիկական պատրաստության վրա։ Մեր հրահանգիչը «Խատաբ» մականունով մի ադրբեջանցի էր։

Առհասարակ ռազմական հրահանգիչները ադրբեջանցիներ էին։ Ճամբարում ավագը ադրբեջանցի Համզան էր՝ Ադրբեջանի նախագահի անձնական անվտանգության ծառայության աշխատակիցը։ Ճամբարում կար նաեւ ռուս բժիշկ։ Նախապատրաստությունից հետո մեզ տեղափոխեցին Հալեպի «Ռիֆ Մաունդուսին» բազա, որտեղ մեր հրամանատարը ուզբեկ Սաբրին էր։ Մենք զինված էինք «կալաշնիկովներով», զինամթերքը գնում էինք ինքներս»,- պատմում է գրոհայինը։

Պարբերականը նշում է, որ ադրբեջանցի Համզան բազմիցս հիշատակվում է Սիրիայից հայրենիք վերադարձած ադրբեջանցիների դատական գործընթացում։ Բոլորը միաձայն պնդում են, որ նա մեծ հեղինակություն է եւ փաստացի ղեկավարում է արմատական խմբավորումը։

Գործով անցնող նախկին գրոհային Էլշան Ղուրբանլին մասնավորապես դատարանում նշել է, որ Համզայի իրական անունը Ռամիլ Ֆաթալիեւ է։ Իսկ Խատաբը Դայանաթ Յադիգարովն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ