News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունը գայլերին ոչնչացնելու համար գումարներ տրամադրելու փոխարեն կարող է այդ գումարները ներդնել գյուղացիական տնտեսությունների զարգացման մեջ: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողներին ասաց «Թռչնասերների ակումբ» ՀԿ նախագահ Կարինե Ադամյանը՝ նշելով, որ այս մեթոդն ավելի օգտակար կլինի գայլերի դեմ պայքարի հարցում:

«Էն որ գյուղացին տուժում է, դա ակնհայտ է: Մենք  նախորդ եւ ներկա վարչապետներին նամակ գրեցինք այս խնդրի առնչությամբ, որով առաջարկում էինք կառավարության կողմից գայլերին ոչնչացնելու համար տրվող գումարները ներդնել  գյուղացիական տնտեսությունները զարգացնելու մեջ՝ գամփռ շներ ներկրել Հայաստան, նվիրել դրանք ֆերմերներին, նաեւ էլեկտրական չոբաններ ներդնել եւ դրա հետ զուգահեռ լուրջ գիտական հետազոտություններ անել եւ հասկանալ, թե ինչու են գայլերը գալիս դեպի գյուղական տնտեսություններ: Սակայն մեր այս առաջարկը մնաց թղթի վրա»,-ասաց Կարինե Ադամյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր տարի մոտ 12-17 միլիոն դրամ է հատկացվում որսորդներին՝ գայլերին ոչնչացնելու համար:

ՀԿ նախագահը կարծիքով՝ կառավարության մոտեցումը այս հարցում անարդյունավետ է:

«Մենք կարծում ենք, որ գայլերի թվի նման շատացումը գալիս է նրանից, որ իրենք կորցնում են իրենց ապրելավայրերը՝ բիոտոպերը, եւ կա սնվելու խնդիր: Իսկ կառավարության ծրագիրը, որը ենթադրում է կենդանիների ոչնչացում, արդյունք չի տալիս: Պետք է ավելի խորությամբ խնդիրն ուսումնասիրել եւ համապատասխան լուծում գտնել»,-ասաց Կարինե Ադամյանը:

Կարինե Ադամյանը նշեց, որ գայլերին սպանելու փոխարեն նաեւ շատ արդյունավետ է էլեկտրական չոբանների կիրառումը, որը փորձնականորեն արդեն կիրառվել է Հայաստանում:

«Ոչ պետական մակարդակով կիրառվել են էլեկտրական չոբաններ եւ  շատ օգտակար է: Այն իրենից ներկայացնում է 5 վոլտանոց փշալար, որի առկայայության դեպքում գայլը չի կարողանում մոտենալ գոմին: Այս մեթոդը նաեւ կնպաստի գայլերի պաշտպանությանը»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ