Ադրբեջանում հայկական կոնյակի խմբաքանակ են հայտնաբերել ու ոչնչացրել։ Ինչպես գրում է Trend-ը, վկայակոչելով մաքսային իրավախախտումների հետ պայքարի գլխավոր վարչության հետազոտությունների բաժնի պետ Ֆիքրեթ Ալեսքերովին, Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն ոչնչացրել է հայկական 31 շիշ կոնյակ, 51 տուփ ծխախոտ եւ 23 տարա սուրճ։
Հայկական ծագման ապրանքների ոչնչացման պաշտոնական պատճառը նշվում է այն, որ «ապրանքը պիտանի չի եղել օգտագործման համար»։