News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հուլիսի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Հանդիպմանը մասնակցել են  նաեւ Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանության տնտեսական հարցերով խորհրդական Դմիտրի Սեմինովիչը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը, արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը, տեխնոլոգիական զարգացման վարչության պետ Ռուբեն Գեւորգյանը, ինչպես նաեւ նախարարության այլ աշխատակիցներ եւ ներկայացուցիչ ԱԳՆ-ից:

Ջերմորեն ողջունելով հյուրերին` նախարար Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սուխորենկոյին պաշտոնավարման ընթացքում մեր երկրների միջեւ սերտ հարաբերությունների զարգացմանն ուղղված բացառիկ աշխատանքի համար եւ հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կունենան արդյունավետ շարունակություն եւ կնպաստեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը:

Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիզոր դեսպան Ստեփան Սուխարենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կարեն Ճշմարիտյանին հայ-բելառուսական համագործակցության խորացման հարցում մեծ դերակատարում ունենալու համար եւ հույս հայտնել, որ համատեղ ջանքերը կտան դրական արդյունքներ Բելառուսի եւ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ