News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Քվինսլենդի համալսարանի մասնագետները հարցում են անցրացրել մոտ 2 հազար ավստրալացիների շրջանում, որոնք հենց նոր ծնող են դարձել: Պարզվել է, որ առաջին երեխայի ծնվելուց հետո տղամարդիկ սկսել են ավելի ավանդական հայացքներ ունենալ ընտանիքում կնոջ դերի մասին: Նրանք մայրությունը համարել են կանանց կյանքի ամենակարեւոր մասը, գրում է The Daily Mail-ը:

Բացի այդ, տղամարդիկ հազվադեպ են համաձայնել, որ տնային պարտականությունները պետք է հավասար կիսել: Փոխարենը ավելի հաճախ են ընդգծել, որ կինը պետք է աշխատի միայն այն դեպքում, երբ ընտանիքին իսկապես շատ է փող պետք: Մասնագետների կարծիքով, նման փոփոխությունների պատճառը կենսաբանական չէ, այլ պայմանավորված է սոցիալական գործոններով, քանի որ հասարակության մեջ կնոջ համար ընդունելի է համարվում մոր դերը, հաղորդում է MedDaily-ն:

Մայրությունը փոխում է նաեւ կանանց կարծիքն իրենց դերի մասին, բայց ոչ այդքան շատ: Թե կանայք, թե տղամարդիկ մայրությունը համարում են ամենակարեւոր բանը կյանքում, սակայն երեխա ունենալուց հետո կանայք սկսում են այլ կերպ վերաբերվել աշխատող մայրերին: Նրանք սկսում են հայտարարել, որ աշխատող կինը կարող է նույնքան լավ մայր լինել, որքան նրանք, որոնք չեն աշխատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ