News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի ընդդիմադիր գործարար Բորիս Նեմցովի սպանության գործով ֆիգուրանտներից մեկը՝ Ռուսլան Մուհուդինովը, ով հայտնի է որպես Ռուսիկ, գտնվում է Չեչնիայում, գրում է Ռոսբալտը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։

Աղբյուրի տվյալներով՝ օպերատիվ աշխատակիցները մի քանի օր առաջ են ստացել այս տեղեկությունը։

«Նա կապ էր հաստատել իր մի քանի ծանոթների հետ, ուրախանում էր, որ իրեն հաջողվել է այնքան լավ թաքնվել , որ հիմա ոչ ոք չի կարող գտնել իրեն»,- ասել է աղբյուրը։

Նա նշել է, որ Ռուսիկը գտնվում է հանրապետության լեռնային տեղանքներից մեկում։

Քննիչների վարկածով՝ Մուհուդինովը Նեմցովի դեմ մահափորձ կազմակերպողներին էր փոխանցել ԶԱԶ մակնիշի ավտոմեքենա, նաեւ ատրճանակ։

Ավելի վաղ նշվել էր, որ հետաքննության ընթացքում հարցաքննվել է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալների տնային աշխատողը։ Զարեմայի խոսքով՝ Ռուսիկ էին անվանում ոչ թե Ռուսլան Գերեմեեւին, այլ նրա վարորդին՝ Ռուսլան Մուհուդինովին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ