Լեքսուս ընկերությունը YouTube-ում կարճատեւ տեսանյութ է տեղադրել, որով տեղեկացնում է մագնիսական բարձիկով աշխատող իր հովերբորդի թողարկման ժամկետի մասին։ Շնորհանդեսը ծրագրված է 2015 թ օգոստոսի 5-ին։
Հովերբորդը ՝ այսինքն մագնիսական դաշտի օգնությամբ օդում սավառնող տախտակը, աշխատում է հզոր հաղորդիչների հաշվին, որոնք սառեցվում են հեղուկ ազոտով՝ ստեղծելով մագնիսական էֆեկտ, ու կարող են օդում պահել նույնիսկ մեծահասակ մարդու, հայտնում է Gazeta-ն։
Հովերբորդի աշխատանքի համար անհրաժեշտ է մետաղական մակերես, այն չի կարող սավառնել գետնի կամ էլ բետոնի վրա։ Լեքսուսը կառուցում է հատուկ սքեյթ պուրակ Բարսելոնայի մոտակայքում, որի ճանապարհներին տեղադրված կլինեն մետաղական հատուկ կոնստրուկցիաներ։