News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը ներկա է եղել հանրապետության ՌՕՈւ զորավարժություններին, որոնք նա որակել է որպես ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի դեմ պատերազմի նախապատրաստություն։

Ինչպես հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, Կիմ Չեն Ընը այդ մասին հայտարարել է Կալմայի ռազմաբազա այցելելու ժամանակ։

Զորավարժությունը անցկացվել էր 1950-1953թթ. Կորեական պատերազմի ավարտին կնքած հաշտության 62-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Այս մրցույթը պետք է արմատական շրջադարձ կատարի պատերազմի նախապատրաստությանն ուղղված զորավարժություններում՝ հաշվեհարդար տեսնելու ամերիկացի իմպերիալիստների եւ նրանց հարավկորեական խամաճիկների հետ, որոնք հակամարտություն են բորբոքում հայրենակիցների միջեւ»,- մեջբերում է գործակալությունը ԿԺԴՀ առաջնորդին, գրում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ