News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով զբաղվող Ռուսաստանի արդյունահանողների ու ձեռներեցների միության հանձնաժողովը (ՌԱՁՄ) կազմակերպել են միացյալ կլոր սեղան քննարկում ՝ նվիրված Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների գյուղատնտեսական արտադրանքի մրցակցության խնդիրներին։

ԵՏՀ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հաղորդել են, որ  միջոցառմանը մասնակցել են ագրոբիզնեսի բնագավառի ավելի քան 60 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից եւ Ռուսաստանից։

ԵՏՀ-ի խորհրդի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորովսկին իր ողջույնի խոսքում նշել է, որ ԵՏՄ-ի գործող պայմանագրի հիմքում ընկած դրույթները հնարավորություն են ընձեռնում լուծել ԵՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի մրցակցության զարգացման խնդիրները։ «Ագրոարդյունաբերական համալիրի ռազմավարության օպտիմալ զարգացումը մշակելիս պետք է հիմնվել սեփական ուժերի եւ ռեսուրսների վրա, որոնք կուղղվեն գիտության լավագույն ձեռքբերումների օգտագործմանը, հայրենական  արտադրության զարգացման խթանմանը: Բացի այդ, անդրսահմանային շուկաների տարածքներում անհրաժեշտ է ձեւավորել համագործակցությոն շղթաներ՝ ներմուծվող արտասահմանյան ռեսուրսները հայրենականով փոխարինելու ու հացահատիկի վերամշակման նպատակով», ասել է ԵՏՀ-ի նախարարը։ Նա նաեւ նշել է, որ ներկայումս գործարարության դերը շատ է բարձրացել, հետեւաբար՝ հանձնաժողովն առանց բիզնեսի խնդիրների համաձանեցման որոշումներ  չի կարող կայացնել։

Կլոր սեղանի մասնակիցները նշել են, որ երկրների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հիմքում պետք է ընկած լինի փոխշահավետ միջազգային համագործակցությունը, հաշվի առնելով  ինտեգրացիոն գործընթացները,  մասնակից առանձին երկրների ներքին զարգացումները, ինչպես նաեւ արտաքին քաղաքական իրավիճակը։  Նրանք այն կարծիքին են, որ մրցակցության եւ մասնագիտացման խնդիրները փոխկապակցված են։  Այդ իսկ պատճառով ԵՏՄ-ի երկրները պետք է լուծեն գյուղատնտեսական հիմնական արտադրանքի զարգացման ու համակարգման խնդիրները (միս եւ մսամթերք, կաթ եւ կաթնամթերք, շաքար եւ շաքարավազ եւ այլն)՝ նկատի ունենալով ավանդական մրցակցային առավելությունները, ներքին շուկայի ծավալը եւ արտահանման խթանումը։

«Առաջին հերթին պետք է  հաշվի առնենք ժամանակակից ու արդյունավետ կերի  ու  կերային հավելումների արտադրության, ինչպես նաեւ քիմիական նյութերի խթանման հարցերը (անասնաբուժական դեղեր, բույսերի պաշտպանության միջոցներ)», ասել է Սերգեյ Սիդորովսկին։

Ագրոբիզնեսի ներկայացուցիչները առաջարկել են մշակել  ներդաշնակեցման կանոնների կառավարման հարցերը։ Մասնակիցները նաեւ եկել են համաձայնության, որ ԵՏՄ-յան գյուղատնտեսական արտադրանքի մրցունակությունը հարցում պետք է կիրառվեն  նույն չափանիշները, որոնք գործում են աշխարհի երրորդ երկրների, ինչպես նաեւ արտաքին շուկաների համար։

Դրական գնահատելով կլոր սեղանի արդյունքները, մասնակիցները առաջարկել են անցկացնել ԵՏՀ-ի հետ պարբերական հանդիպումներ՝ ագրոբիզնեսի զարգացման, ինտեգրման եւ մրցունակցության   խնդրիների շուրջ լուծումներ մշակելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ