News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի հյուսիսում ՝ Չիուաուա նահանգում, անհայտ զինված հանցագործները սպանել են ընտանիքի ութ անդամների՝ այդ թվում երկու երեխաների։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել են ԱՄՆ-ին սահմանակից այս նահանգի իշխանությունները։

Դատախազության տվյալներով՝ Մարտինես ընտանիքի ինը անդամներին կիրակի երեկոյան առեւանգել են Կասա Կեմադա բնակավայրում, այսպես կոչված Ոսկե եռանկյունում, որտեղ մեքսիկական թմրամաֆիան կանեփի ու կակաչասերմի պլանտացիաներ ունի։ Առեւանգվածներից մեկին հաջողվել է փախչել  ու հայտնել կատարվածի մասին իրավապահ մարմիններին։

Դրանից հետո նահանգում սկսվել է առեւանգվածների որոնման ծավալուն գործողություն, սակայն հաջողվել է գտնել միայն նրանց դիերը։ Երեքշաբթի հայտնաբերվել է հինգ անդամների՝ այդ թվում երկու դեռահասների դիերը , որոնք նույնիսկ 15 տարեկան չկային, իսկ չորեքշաբթի օրը՝ մյուս երեքինը։ Նրանք բոլորը գլխատված են եղել, հայտնում  է ՏԱՍՍ-ը։

Չիուաուա նահանգը հանցավոր խմբավորումների դաժան պայքարի կենտրոններից մեկն է։  Այդ խմբավորումները պայքարում են մաքսանենգությամբ  թմրադեղերը ԱՄՆ հասցնելու ճանապարհների վերահսկողության համար։  Հյուսիսային Մեքսիկայի այս խոշոր բնակավայրը ՝ Սյուդադ Խուարեսը , 2006-2012 թթ համարվում էր աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից մեկը։ Միայն 2009թ․այստեղ սպանվել է գրեթե 3 հազար մարդ։ Այս պահին իրավիճակը փոքր ինչ կարգավորվել է։

Այդուհանդերձ՝ հուլիսի սկզբին Գվադելուպայի վարչակազմում, որը գտնվում է ԱՄՆ- Մեքսիկա սահմանին, հանցագործները հաշվեհարդար են տեսել մունիցիպալ ոստիկանության գործող աշխատակից Խոակիմ Էռնանդեսի հետ։ նա իր 14-ամյա որդու հետ միասին հերթապահությունից վերադառնալիս հայտնվել է դարանակալման մեջ, ապա սպանվել:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ