News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը հաստատել է զբոսաշրջային ավտոբուսների հավաստագրման կարգը։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է հուլիսի 30-ին կայացած նիստում։ Հավաստագրումը լինելու է կամավոր՝ նպատակ ունենալով օգնել զբոսաշրջիկներին կատարել տեղեկացված ընտրություն։

Հավաստագրման չափանիշներն են. ավտոբուսի սրահի արտաքին եւ ներքին գրավիչ տեսք, արտաքինից ներկն ու սրահի երեսպատումը չպետք է ունենան քերծեր ու ճաքեր։ Նստելատեղերի թիկնակները պետք է բավարար վիճակում լինեն։
14-18 եւ ավելի տեղ ունեցող ավտոբուսների համար նստատեղի լայնությունը պետք է լինի համապատասխանաբար 40 եւ 43 սմ։ Իսկ դրանց միջեւ հեռավորությունը՝ 70 եւ 72 սմ, շարքերի միջեւ հեռավորությունը՝ 60 եւ 55 սմ։

Ավելի քան 18 նստատեղ ունեցող ավտոբուսների համար անհարժեշտ է ոտքերի հենակ, բացովի սեղանիկ։ Ավելի քան 40 տեղանոց ավտոբուսների համար նախատեսված է սանհանգույց եւ լվացարան։ Սառնարանը պարտադիր է բոլոր ավտոբուսներում։
14-18 տեղ ունեցող ավտոբուսներում պետք է լինի մեկ մոնիտոր, իսկ 18-ից ավել նստատեղ ունեցող ավտոբուսներում՝ ամեն հինգ շարքի համար մեկ մոնիտոր։

Հավաստագրման հանձնաժողովը բաղկացած է 9 հոգուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ