News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Լիտվական նավի անհաջող կառանման մասին տեսահոլովակը առաջին իսկ պահից դիտել են «YouTube»-ի 25 հազար օգտատեր։

Տեսահոլովակի հեղինակները ականատեսներն են, որոնք էլ նկարահանել են զինվորական ռազմանավի կառանման փորձը։

Տեսաերիզում «LNS Kursis M54» զինվորական ռազմանավը գտնվում է Լիտվայի նավահանգստում, ամենայն հավանականությամբ՝ Կլայպեդայում։ Նավը փորձում է կառանվել, սակայն նրան խանգարում է մեկ այլ նավ, որի հետ վերջինս բախվում է։ Բախվելու ընթացքում նավը հետ է գնում, ապա կրկին փորձում է կառանվել։

Ռազմանավի նավաստիների կառանման երկու փորձն ել ձախողվում է։ Հետաքրքիր է տեսահոլովակի 14-րդ վարկյանը, որտեղ ռուսերենով լսվում են կառանատեղի աշխատակիցների հայհոյանքները։

Անգլիացիները ապշահար են. իրենց նավը, ասես, նման է մի կառքի, որը հայտնվել է լիտվացի ապաշնորհ նավաստիների հասկողության ներքո։

Ձկնորսանավը կառուցվել է 1983թ.-ին Տորնիկֆորտի նավաշինարանում՝ թագավորական  ռազմածովային ուժերի համար։  Նավի շահագործումը կասեցվել է 2004թ.-ին, այնուհետեւ այն փոխանցվել է Լիտվայի զինուժին։

Բրիտանական «The Mirror» հրատարակությունը լիտվական նավի գործողությունները՝ ավտոմեքենան կանգնեցնելու անհաջող փորձի հետ է համեմատում ։ Իսկ բլոգերները այն համեմատում են մի շիկահեր կնոջ հետ, ով փորձում է կանգնեցնել իր մեքենան, հաղորդում է «Informing»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ