Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 07.55-ին, Երեւանի Որմնադիրների 1-ին փողոցի թիվ 46 հասցեից բերման է ենթարկվել 29-ամյա Ռուբեն Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 10-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: