Մոսկվայի Խոմովնիչեսկի դատարանը ծայրահեղականության գործով կալանքի որոշում է կայացրել РБК-ի լրագրող Ալեքսանդր Սոկոլովի, «Դուել» թերթի նախկին խմբագիր Յուրի Մուխինի եւ նրա ծանոթ Վալերի Պարֆյոնովի նկատմամբ: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Վերա Ֆոկեեւան:
«Քննիչի միջնորդությամբ դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը, որի ժամկետը մինչեւ սեպտեմբերի 22-ն է»,-ասել է նա:
Մամուլի քարտուղարի փոխանցմամբ, նրանք մեղադրվում են Ռուսաստանի քրեական օրենսգրքի 282.2 հոդվածի հատկանիշներով (ծայրահեղական կազմակերպության գործունեության կազմակերպում): Սակայն Ֆոկեեւան դեռեւս չի կարողացել հստակեցնել՝ արդյոք նրանց նկատմամբ պաշտոնապես մեղադրանք ներկայացվե՞լ, թե նրանք մնում են կասկածյալի կարգավիճակում:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, կալանավորվածները փորձել են հասնել իշխանափոխության: