News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քաղաքացիների իրավական պահանջները ամրանում են եւ ավելի հասուն են դառնում։ Այս մասին հուլիսի 30-ին՝ Կառավարության նիստի ավարտին, հայտարարեց Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը։

Հարցին, թե արդարացի են արդյոք գույքային փոխհատուցման մասին քաղաքացիների եւ լրագրողների պահանջները, մասնավորապես կոտրած տեսախցիկների եւ սարքավորումների դիմաց, Անդրեասյանը պատասխանեց. «Պահանջը տրամաբանական է, իսկ արդարացի է այն, թե ոչ, կորոշի դատարանը։ Մենք իրավունք չունենք քաղաքացիներին ստիպել դատարան դիմել։ Կարող ենք միայն գնահատական տալ, որը կարող է հիմք ծառայել հետագա իրավական գործընթացների համար»։

Հարցին, թե ինչ միջոցներին հնարավոր կլինի փոխհատուցել վնասը, օմբուդսմենը պատասխանեց. «Աղբյուրները կարող են տարբեր լինել։ Այդ թվում հետադարձ պահանջի՝ ռեգրեսի իրավունքը, երբ Ոստիկանությունը փոխհատուցում է վճարում, իսկ հետո գումարը պահանջում է հենց այն ոստիկաններից, որոնք ոչ համաչափ ուժ են կիրառել։ Մենք նախկինում նման պրակտիկա չենք ունեցել, սակայն հիմա կարող է հայտնվել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ