News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գիտնականները վստահ են, որ աղքատությունը կարող է ոչ միայն մարդու նյութական, այլեւ առողջական վիճակի ցուցանիշ լինել: ԱՄՆ Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի մասնագետների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աղքատությունն ազդում է երեխաների հոգեկան վիճակի վրա:

Հետազոտողները 100 երեխայի ուղեղ են սքանավորել, ինչի արդյունքում պարզվել է, որ աղքատ ընտանիքների երեխաների ուղեղում մոխրագույն նյութի ծավալն ավելի փոքր է, քան հարուստ ընտանիքներից նրանց հասակակիցների ուղեղում: Նշենք, որ մոխրագույն նյութը հյուսվածք է, որն ուղեղի հատվածներում վերամշակում է տեղեկատվությունը:

Ըստ Planet- today-ի, գիտնականների կարծիքով, պատճառն այն է, որ աղքատ երեխաների կյանքում շատ քիչ սնունդ եւ անհրաժեշտ իրեր կան, որոնք կարեւոր են ուղեղի զարգացման համար, ինչպես նաեւ բազմաթիվ գործոններ, որոնք ճնշում են զարգացումը:

Հետազոտության հեղինակները խնդում են, որ աղքատությունը պետք է համարել ոչ միայն սոցիալական, այլեւ բժշկական խնդիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ