Աֆղանստանում մոլլա Ախտար Մուհամմեդ Մանսուրը ստանձնել է «Թալիբան» շարժման ղեկավարումը։ Ինչպես հայտնում է Hama Press-ը, նա այդ պաշտոնում փոխարինել է ահաբեկչական խմբավորման մահացած հիմնադիր Մուհամմեդ Օմարին։
Գործակալության տեղեկություններով՝ Մանսուրը ընտրվել է «Թալիբան» շարժման շուրայի (խորհուրդ) ժամանակ։ Նախկինում նա մոլլա Օմարի տեղակալն էր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։