Ռուսաստանի մերձմոսկովյան Կրասնոգորսկում ոստիկանները ձերբակալել են մի շարք հանցագործությունների մեջ մեղադրվող «օրենքով գողի», որը միջպետական հետախուզման մեջ էր գտնվում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Հատուկ գործողությունը իրականացվել է Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանում։ Ձերբակալվել է 50-ամյա վրաստանցի, որը քրեական աշխարհում հայտնի էր որպես «Շալվա Խոնսկի»,- հայտնել են ՆԳՆ-ից։