News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության համաձայնագրի շրջանակում  երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով ԼՂՀ Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանն այցելել է Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջան: 

Վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը  եւ   Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը  պայմանավորվածություն են ձեռք բերել 2014 թվականից մեկնարկած համագործակցության ծրագրի  շարունակության վերաբերյալ:  Երեւանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանի եւ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գեւորգյանի միջեւ ձեռքբերված փոխշահավետ համաձայնության համատեքստում վարչական շրջանի եւ Ստեփանակերտի համագործակցության հետագա  ծրագրերում ներառվել են   Նորք-Մարաշի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի միջեւ փորձի փոխանակումը եւ համագործակցությունը  կրթության, մշակույթի, սպորտի եւ սոցիալական ապահովության ոլորտներում: 

Նաեւ փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել   օգոստոսին կազմակերպել Նորք-Մարաշ վարչական շրջանի  աշխատակազմի պատվիրակության  այցը  Ստեփանակերտ:

Տպել
Ամենաշատ