News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը Եվրոպայի խորհրդի 9 անդամ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին կոչ է արել վավերացնել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի եւ նախազգուշացման մասին Ստամբուլի կոնվենցիան։

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014թ. օգոստոսի 1-ին եւ նորարարական է, քանի որ քրեական պատասխանատվություն է նախատեսում կանանց նկատմամբ ցանկացած բռնության համար՝ սեռական բռնությունից եւ բռնաբարությունից մինչեւ հետապնդում եւ գործընկերների կողմից սեռական ոտնձգություններից մինչեւ հոգեբանական բռնություն։

Նա հիշեցրել է, որ Ստամբուլի կոնվենցիայի համաձայն՝ պետությունները ոչ միայն պարտավոր են հետապնդել մեղավորներին, այլ նաեւ ապահովել զոհի պաշտպանությունը եւ միջոցներ ձեռնարկել, որոնք առաջին հերթին կարող են օգնել կանխել բռնությունը։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը գովաբանել է 20 անդամ պետություններին, որոնք ստորագրել են փաստաթուղթը այն վավերացնելու մտադրությամբ։ «Միայն 9 պետություն դեռեւս չի ստորագրել այն՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Չեխիայի Հանրապետությունը, Իռլանդիան, Լատվիան, Լիխտենշտեյնը, Մոլդովայի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը։ Ես նրանց կոչ եմ անում անհապաղ կատարել դա»,- ասել է Յագլանդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ