News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վաղը՝ հուլիսի 31-ին, կհանդիպի  Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ։ Այս պատճառով ԱԻՄ առաջնորդը չեղյալ է հայտարարել բարեփոխումների դեմ բողոքի երթը Մատենադարանից դեպի Սահմանադրական դատարան, որը պետք է տեղի ունենար այսօր՝ հուլիսի 30-ին։

Լրագրողների հետ զրույցում Հայրիկյանը նշեց, որ իրեն զանգահարել են Սահմանադրական դատարանից եւ հրավիրել քննարկման, ինքն էլ հրավերն ընդունել է:

«Այսօր երթով այնտեղ գնալը կդիտվի որպես մանկամտություն: Հանդիպումը լինելու է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ: Ես նրանցից պահանջելու եմ այն արձանագրությունը, որում գրված է, որ իրենք քննարկել են ԱԻՄ-ի ներկայացրած Բացարձակ ժողովրդավարության հայեցակարգը եւ այն մերժելի են համարել ինչ-ինչ պատճառներով: Կամ էլ թող ասեն, որ չեն քննարկել եւ վերջ»,- ասաց նա:

Պարույր Հայրիկյանը նաեւ նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների առաջարկված նախագծի քննարկումներին մասնակցողները արջի ծառայություն են մատուցում իշխանություններին:

«Մենք համոզված լինելով, որ պետականորեն ներկայացրած նախագիծը քննարկման ենթակա չէ, չենք մասնակցում այդ քննարկումներին: Նա, ով կմասնակցի այդ քննարկումներին, ուղղակիորեն արջի ծառայություն կմատուցի իշխանություններին: Պետք է մերժել, եւ վերջ: Եթե նրանք կարծում են, որ ժողովրդի իրավունքները կկրճատվեն, որ իրենք տղերքով լավ զգան իրենց, ապա այստեղ քննարկելու ոչինչ չկա»,– ասաց Հայրիկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ