ՆԱՍԱ-ի ուղեծրային աստղադիտակն ու Հավայան կղզիների Կեկի աստղադիտարանը Արեւից 21 լուսային տարվա հեռավորության վրա հայտնաբերել են Երկրին նման էկզոմոլորակ։
Մոլորակը կոչվում է HD 219134b, իր չափերով այն Երկիր մոլորակից մեծ է 1.6 անգամ։ Մոլորակը գտնվում է Կասիոպեա համաստեղությունում, փոխանցում է Gazeta-ն։
Գիտնականների կարծիքով մոլորակի վրա կյանք չի կարող գոյություն ունենալ իր աստղին շատ մոտ գտնվելու պատճառով։