ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք զբաղվում են մայալզիական Boeing 777-ի անհետացման հանգամանքներով, տեղի ունեցածի առավել հավանական տարբերակ են համարում օդաչուների խցիկում օդանավի ուղղությունը դիտավորյալ փոխելը, հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ վերլուծաբաններն այդ եզրակացությունն են համարել առավել հավանական՝ այլ տեղեկատվության բացակայության պայմաններում, հաղորդում է Gazeta-ն:
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների խոսքով, նման գնահատականը հիմնված է արբանյակից ստացված տվյալների վրա: