News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թաիլանդի հարավում գրոհայինների զինված հարձակման հետեւանքով առնվազն 14 մարդ է տուժել, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Գործակալության փոխանցմամբ, չարագործները նռնականետերով ու ինքնաձիգներով զինված հարձակվել են Յալլա նահանգի  գյուղերից մեկի ինքնապաշտպանական կամավորական ջոկատի վրա:

«Մոտ 30-40 գրոհայիններ հարձակում են գործել Յահայի շրջանում, տեղի ժամանակով ժամը 01.00-ին: Սկզբում կրակում էին նռնականետերից, հետո գնդացիրներից: Դա տեւել է մոտ 30 րոպե»,-ասել է տեղի շրջանային ոստիկանության հրամանատար Տանոնգսակա Վանգսուպհան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հուլիսի կեսերին հաղորդվել էր այս շրջանում պայթյունների շարքի մասին, որը Թաիլանդում անվանում են «ծայր հարավ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ