News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Փսիխոզը հոգեկան խանգարում է, որի դեպքում հոգեբանական արձագանքը խստորեն հակասում է իրական իրավիճակին:

Յորքի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են փսիխոզի եւ մարիխուանայի օգտագործման միջեւ կապը: Գիտնականները վերլուծել են այդ թեմայով բազմաթիվ ուսումնասիրությունները:

Ըստ The Daily Mail-ի, հետազոտողները նշում են, որ տղամարդիկ 2 անգամ ավելի շատ են կանեփ օգտագործում, քան կանայք: Տղամարդկանց մոտ նաեւ փսիխոզն է 2 անգամ ավելի շատ հանդիպում:

Պարզվում է՝ մարիխուանա օգտագործելու հետեւանքով տղամարդկանց մոտ 4 անգամ ավելի շատ է փսիխոզ առաջանում, քան կանանց մոտ: MedDaily-ի փոխանցմամբ, հետազոտողները, սակայն, դեռեւս չգիտեն, թե ինչն է պատճառը:

Թագավորական քոլեջի մասնագետները նաեւ հավելում են. մարիխուանայի օգտագործումը հաճախ թուլացնում է, սակայն դրա չարաշահումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ՝ հոգեկան խանգարումների ախտանշաններ առաջացնելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ