News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լատվիան ԱՄՆ-ից հակահրթիռային պաշտպանության Stinger համակարգեր կգնի: Այս մասին հուլիսի 31-ին հայտարարել է Լատվիայի զինված ուժերի հրամանատր Ռայմոնդս Գրաուբեն, հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

«Դեռեւս չեմ կարող ասել ինչպես ընդհանուր գումարը չափը, այնպես էլ գնման ծավալները, քանի որ այս հարցի լուծումը կազդի 2016-ի բյուջեի ընդունման վրա, եւ, եթե ամեն ինչ ընթանա ծրագրվածի համաձայն, բանակցությունները կսկսենք հաջորդ տարի»,- ասել է Գրաուբեն:

Այս ամիս՝ ավելի վաղ, Լատվիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր համակարգերի ձեռքբերման մտադրության մասին, սակայն դրանց ժամկետների վերաբերյալ հստակություն չկար, հստակ չէր նաեւ, որ գնվելու է Stinger:

Լատվիան 2004-ից Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է: Ներկայում բալթյան տարածաշրջանի օդային տարածքը հսկում են դաշինքի կործանիչները, որոնք տեղակայված են Լիտվայի Զոքնյայ ավիաբազայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ