News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնյան ճարտարաշինական ազգային թանգարանում արտասովոր ինստալյացիա է բացվել՝ «Լողափ»: Թանգարանի ցանկացած այցելու կարող է ուտելիք գնել եւ նստել շեզլոնգի վրա կամ նույնիսկ սուզվել միլիոնավոր կիսաթափանցիկ պլաստիկե գնդերի «ծովում»:

Travel-ի փոխանցմամբ, թանգարանի չոր ծովը մեծ ճանաչում է վայելում քաղաքացիների եւ զբոսաշրջիկների շրջանում: Ե՛վ երեխաները, ե՛ւ մեծահասակները հաճույքով զվարճանում են լողափին: Ոմանք նույնիսկ փչով փրկօղակ եւ գնդակներ են օգտագործում:

Ինստալյացիան բացվել է շենքի հսկայական սրահում՝ շուրջ 1.000 քառակուսի մետր տարածքում: Հայելային պատերի շնորհիվ լողաքը երկու անգամ ավելի մեծ է թվում: Այն գործելու է մինչեւ սեպտեմբերի 7-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ