News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարդիկ հարմարվող են, եւ դա դրականորեն է ազդում մշակույթի զարգացման վրա: Մենք կրկնում ենք այն, ինչ հայտնի է ու լայն տարածված եւ շատ հաճախ դա օգտակար է: Նման եզրակացության են հանգել Բրիտանական Կոլումբիայի (Կանադա) համալսարանի հոգեբաններն ու Բերքլիում Քալիֆորնիական համալսարանի (ԱՄՆ) կենսաբանները:

«Մարդկանց մեծ մասը չի պատկերացնում, թե կոնկրետ ինչպես են մանրեները հիվանդություն առաջացնում, սակայն լվանում են ձեռքերը զուգարանից դուրս գալիս»,-օրինակ է բերել հետազոտության հեղինակներից մեկը՝ հոգեբան Մայքլ Մուտուկրիշնան ու հավելել. «Մոլորակի բոլոր մարդիկ անում են այն, ինչ լավ է իրենց համար, բայց չգիտեն՝ ինչու: Իսկ ամենագլխավորը՝ դա իմանալ պետք չէ: Այստեղ կարեւոր է փաստը, որ այդպես է վարվում մեծամասնությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ