News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հուլիսի 28-ին Մալթայում  մեկնարկեց ԵԺԿ պաշտոնական ուսանողական կառույցի`«Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» (European Democrat Student –EDS) տարեկան հավաքը: Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը ՝ այն ներկայացնում է 1.600.000 ուսանողների 35 եվրոպական երկրներից: «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպությունը համախմբում է ուսանողական եւ քաղաքական արդեն շուրջ 40 երիտասարդական կազմակերպությունների ՝ միասին ձեւավորելու Եվրոպայի արդի աջակենտրոն քաղաքականությունը: Կազմակերպության հիմնական նպատակն է ողջ մայրցամաքում նպաստել ազատ, ժողովրդավար եւ միացյալ Եվրոպայի առաջխաղացմանը ուսանողական ավելի մեծ շարժունության եւ համապարփակ կրթության միջոցով:

Հավաքի թեման է «Արդյունավետ միգրացիան եւ միգրացիոն քաղաքականությունները» :  Հավաքի շրջանակներում եղել են կրթական եւ միգրացիոն հարցերի շուրջ մի շարք քննարկումներ: 

Հավաքին հայկական պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը` ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաեւ Աննա Օհանյանը եւ Արուսյակ Պողոսյանը:

Հավաքի 4-րդ օրը` հուլիսի 31-ը, ՀՀԿ ԵԿ համար կարեւորագույն օրերից մեկն էր, քանի որ ձայների բացառիկ առավելությամբ` 169  ձայնից  166 կողմ եւ 3 անվավեր, ՀՀԿ ԵԿ-ն ընտրվեց    EDS անդամ: Սա աննախադեպ երեւույթ էր    EDS-ի համար: Նշենք , որ այս ձեռքբերումը ՀՀԿ ԵԿ այս տարվա խոշոր հաջողություններից 3-րդն էր. հունվարին ՀՀԿ ԵԿ անդամն ընտրվեց DEMYC-ի փոխնախագահ, իսկ արդեն մայիս ամսին ՀՀԿ ԵԿ-ն անդամակցեց YEPP-ին: 

Այս հաջողությունը կարեւոր է ոչ միայն ՀՀԿ ԵԿ, այլեւ հայաստանյան ողջ երիտասարդության, մասնավորապես ուսանողության համար, քանի որ սա եւս մեկ հարթակ է ստեղծում նրանց համար միջազգային հարթակում նորովի եւ առավել արդյունավետ դրսեւորվելու համար` ի շահ հայ ժողովրդի բարօրության եւ զարգացման:

Տպել
Ամենաշատ