News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում մասնակցեցին կենսաբազմազանության մշտադիտարկման նոր սերնդի տեսանկարահանող եւ հեռահար դիտարկման սարքավորումների փորձարկմանը:

Ծրագրի շարունակական զարգացման արդյունքում 2015թ.-ին ընդլայնվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի պահպանվող տարածքը` նախկին 2000 հեկտարից հասնելով 4000 հեկտարի: Անտառապահների աշխատանքի համար առկա տեխնիկական բազան համալրվել է նորագույն սարքավորումներով, այդ թվում` անօդաչու տեսախցիկով, հեռահար երկդիտակներով եւ բարձր ճշգրտության հեռադիտակներով: Այս սարքավորումների գործարկման արդյունքում, ի թիվս նախկինում հաշվառված կենդանիների, տարածքում հայտնաբերվել են մի շարք այլ վտանգված տեսակներ. հայկական իժ, անտառային կատու, սապսան եւ այլն (բոլորը՝ Կարմիր գրքում գրանցված տեսակներ):   

Մշտադիտարկման արդյունքներն արտահայտվել են երկրատեղեկատվական GIS քարտեզում, որը հնարավորություն է ընձեռում արձանագրելու կենդանատեսակների գտնվելու բոլոր հնարավոր վայրերը, որոշելու վերջինների շարժի հետագիծը, նախընտրելի տեղանքը: GIS քարտեզները կենսաբազմազանության մանրամասն վերլուծության խիստ կարեւոր գործիք են եւ աշխարհում կիրառվող ամենաարդյունավետ մեթոդներից մեկը:

Ծրագրի արդյունքների ներկայացմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, համայնքի բնակիչներ:

Ռուբեն Խաչատրյանը հայտարարեց նաեւ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում մեկնարկող եւս մեկ երկարաժամկետ լայնածավալ ծրագրի մեկնարկը։ Վտանգված կենդանատեսակների վերարտադրման եւ բնություն ետվերադարձի ծրագիրը կիրականացվի հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Երեւանի կենդանաբանական այգու հետ համատեղ։

«Ուրցաձորի էկոկրթական կենտրոնն անչափ կարեւոր գործառույթ է իրականացնում այս տարածաշրջանում` կենսաբազմազանության պահպանման եւ վերահսկման տեսանկյունից: Գոհունակությամբ ենք կենտրոնին հանձնում շրջակայքն առավել արդյունավետ կերպով հսկելու համար անհրաժեշտ այս սարքավորումները եւ անհամբերությամբ սպասում ենք դրանց միջոցով բացահայտված` բնության գաղտնիքներին ծանոթանալուն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ