News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ծնողները կարող են իրենց երեխային սովորեցնել հասկանալ այլ մարդկանց մտքերն ու զգացմունքները եւ դրանում ոչ մի բարդություն չկա: Յորքի համալսարանի գիտնականները հետեւել են 40 մայրերի ու նրանց ծնողների վարքին, երբ վերջիններս եղել են 10, 12, 16 եւ 20 ամսական: Մասնագետները հետեւել են, թե ինչպես են մայրերը խոսում երեխաների հետ խաղի ընթացքում, գրում է The Daily Mail-ը:

Երբ երեխաները դարձել են 5-6 տարեկան, հետազոտողները կրկին հանդիպել են նրանց հետ: Գիտնականները, օգտագործելով «Տարօրինակ պատմություններ» թեստը, գնահատել են երեխաների՝ այլ մարդկանց հասկանալու  ունակությունը: Թեստը կազմված է կյանքից վերցրած 12 կարճ սցենարներից, որտեղ կա սուտ, սարկազմ եւ անհասկացողություն: Երեխայի համար կարդացել են տեքստը, իսկ հետո հարցեր են տվել պատմության իմաստը հասկանալու մասին, հաղորդում է MedDaily-ն:

Պարզվել է, որ այլ մարդկանց հասկանալու երեխայի ունակությունը սերտորեն կապված է այն բանի հետ, թե ինչպես է խաղի ընթացքում մայրը խոսել իր հետ: Եթե մայրը, հետեւելով երեխայի վարքին, նրան հարցեր է տվել, օրինակ հարցրել է՝ չի՞ բարկացրել նրան այն հանգամանքը, որ չի կարողացել բացել խաղալիք մեքենայի դուռը, ապա երեխան 5 տարեկանում ավելի լավ է հասկացել այլ մարդկանց զգացմունքները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ