News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՌԴ Թաթարստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծառայողական քննություն են իրականացրել իրենց երկու ճանապարհային տեսուչների նկատմամբ, որոնք ինտերնետում տեղադրված տեսանյութի հերոս են դարձել:

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Ալմետեւսկի քաղաքի ճանապարհային ոստիկանները, գտնվելով պարեկային մեքենայի մեջ, միացրել են մագնիտոֆոնը եւ ձայնակցել Մուրատ Տհագալեգովի «Մի հեռացիր, մնա ինձ հետ» երգին:

Տեսանյութը գրավել է ոչ միայն համացանցի օգտատերերի, այլեւ «երգող ոստիկանների» ղեկավարների ուշադրությունը: Նրանց նկատմամբ ծառայողական ստուգում է տեղի ունեցել եւ նրանց կողմից որեւէ խախտում չի հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ