News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի ճգնաժամային վիճակի մասին։ Այս մասին նա հայտարարել է Խարկովում՝ նախարարների, արեւելյան ու հարավային շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ ընդլայնված խորհրդակցության ժամանակ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Էներգետիկ ոլորտում ճգնաժամային վիճակ է։ Նախարարությունը ու համապատասխան պետական ընկերությունները պատրաստ չեն՝ երկիրն  ապահովել  ջեռուցումով եւ էլեկտրաէներգիայով»,- ասել է նա։

Յացենյուկը  նաեւ շեշտել է, որ բնակկոմունալ տնտեսությունների համակարգը բավարար մակարդակով պատրաստ չէ ձմռանը։ «ԲԿՏ 50 տոկոսը պատրաստ չէ ձմռանը»,- շեշտել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ