News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայտնի պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն գլխավորել է տնտեսագիտական ուսումնասիրություններով զբաղվող ինտերնետային RePEc պրոյեկտի ամենաազդեցիկ տնտեսագետների ցանկը։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորը 2, 223 առաջատար տնտեսագետներից լավագույնն է ճանաչվել տասը տարվա ընթացքում իր կատարած գիտական աշխատանքների համար։

Ցանկում երկրորդը Անդրեյ Շլեյֆերն է Հարվարդից, ապա Ջեյմս Հեքմենը Չիկագոյի համալսարանից եւ Ռոբերտ Բառոն Հարվարդից։

Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք»  համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։  1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ