News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնում ձերբակալել են Սպիտակ տան տարածք ներթափանցել փորձող կնոջը։ Իրավախախտը ցատկել էր ցանկապատի վրայով եւ մոտեցել 3 մ բարձրությամբ արգելապատնեշին, որտեղ նրան բռնել էին Գաղտնի ծառայության աշխատակիցները։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 31-ի երեկոյան։ Կնոջ անունն ու կատարվածի դրդապատճառները հայտնի չեն, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

Վերջին անգամ Սպիտակ տան տարածք փորձել էին մտնել 2014թ. սեպտեմբերին, երբ Իրաքի պատերազմի վետերան Օմար Գոնսալեսը ցատկել էր ցանկապատի վրայով եւ անցնելով Սպիտակ տան առջեւի մարգագետնով՝ մտել շենք, որտեղ եւ ձերբակալվել էր։ Նրա մեքենան խուզարկելիս հայտնաբերել էին 2 կացին, մաչետե եւ 800 փամփուշտ։ Միջադեպից հետո ԱՄՆ Գաղտնի ծառայության պետը հրաժարական տվեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ