News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում հանրությանը հասանելի է դարձել 1945թ. 2-րդ Համաշխարհային պատերազմում պարտություն կրած երկրի կապիտուլյացիայի մասին կայսեր արած հայտարարության ձայնագրությունը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կայսերական պալատի գործերի վարչությունը։

«Մենք որոշել ենք, որ պատերազմի ավարտը խորհրդանշող այդ առարկան լայն զանգվածներին ի ցույց դնելը շատ կարեւոր է դրա 70-ամյակի կապակցությամբ»,- հայտարարել են վարչությունից, գրում է ՏԱՍՍ-ը։

Հիրոհիտո կայսեր ելույթը 1945թ. օգոստոսի 14-ին ձայնագրվել էր վինիլային սկավառակի վրա, որը եթեր էր դուրս եկել օգոստոսի 15-ին։ Ճապոնիայի բնակչությունն այդ ժամանակ առաջին անգամ լսեց «մարդ-աստված» համարվող կայսեր ձայնը։ Նրա պատմական ճառը տեւել էր 4.5 րոպե։ Իր ելույթում նա քաղաքացիներին կոչ էր անում դիմանալ անիդիմանալիին։

Ձայնագրությունն արել էր ճապոնական NHK ընկերությունը։ Բնօրինակը ստացել էր «Նորին գերազանցության սուրբ ունեցվածքի» կարգավիճակ եւ պահվում էր պալատի փակ արխիվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ