News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Շտապօգնությունն» օրական ստանում է միջինը 650 կանչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք վերջին օրերի շոգի պատճառով կանչերի թիվն ավելացել է:

«Կանչերի թիվը վերջին շրջանում մեծացել է, նվազելու միտում չկա: Օրական միջինը 650 կանչ ենք ստանում, բայց չի կարելի ասել, որ շոգի հետ են կապված: Մեկ ամիս առաջ էլ մենք միջինն այդքան կանչ էինք ստանում»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:

Ինչպես նախկինում, այժմ էլ կանչերի մեծ մասը վերաբերում են սիրտ-անոթային խնդիրներին:

Նշենք, որ հուլիսի 30-ին ջերմաստիճանը Հանրապետությունում բարձրացել է: Առաջիկա օրերին մայրաքաղաքում սպասվում է մինչեւ 43-44 աստիճան ջերմություն: Երեւանի քաղաքապետարանը հորդորել է «Երեւանջուր» ընկերությանը քաղաքացիներին ապահովել մշտական ջրով, իսկ «Շտապօգնություն» ՓԲԸ-ին՝ ավելի օպերատիվ սպասարկել հիվանդներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ